Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին՝ որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու համար          Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 դեկ 2025 19:09

17-ամյա աղջիկները ձերբակալվել են թմրամիջոց իրացնելու կասկածանքով

17-ամյա աղջիկները ձերբակալվել են թմրամիջոց իրացնելու կասկածանքովՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 6-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Հարավարևմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով Ոստիկանության Գվարդիայի գործընկերների հետ համատեղ ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 17-ամյա երկու աղջիկների։

Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է 64 փաթեթ՝ ընդհանուր 61,19 գրամ քաշով։ Պարզվել է, որ նրանք 16 փաթեթ արդեն տեղադրել էին Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։
Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր