Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի. Արցախի թեմի առաջնորդը նամակ է գրել ԱՄՆ փոխնախագահին          Արագածոտնի մարզում, մերկասառույց ճանապարհի պատճառով, առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում       47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ    

10 դեկ 2025 16:38

Խուզարկություններ են կատարվել Արշակ Սրբազանի քեռու և քեռու դստեր բնակարաններում

Խուզարկություններ են կատարվել Արշակ Սրբազանի քեռու և քեռու դստեր բնակարաններումԴեկտեմբերի 9-ին խուզարկություններ են կատարվել Արշակ Խաչատյանի քեռու և քեռու դստեր բնակարաններում:

Այս մասին տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ նշելով, որ խուզարկությունների արդյունքում առգրավվել են հեռախոսներն ու համակարգիչները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ սրբազանին։

Արքեպիսկոպոսը ներգրավվել է որպես մեղադրյալ այն քրեական վարույթում, որի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (նախնական համաձայնությամբ անձանց խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի իրացում հանդիսադիր վայրում): 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր