Զինծառայողի մաhվան դեպքով կալանավորած կա. նա մեղադրվում է ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քրեակատարողական հիմնարկից բժշկական կենտրոն կտեղափոխվի վաղը       Չեմ կարծում, որ հիմա ինչ-որ լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է, պատրաստվում ենք Ամանորին    

15 դեկ 2025 14:03

Զինծառայողի մաhվան դեպքով կալանավորած կա. նա մեղադրվում է ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով

Զինծառայողի մաhվան դեպքով կալանավորած կա. նա մեղադրվում է ինքնաuպանnւթյան հասցնելու հոդվածով2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր