«Տիգրան Ավինյանը հողի գող է»․ Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել՝ ընդդեմ Ավինյանի          Երևանում բախվել են «Nissan» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ       Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր    

17 դեկ 2025 12:24

«Տիգրան Ավինյանը հողի գող է»․ Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել՝ ընդդեմ Ավինյանի

«Տիգրան Ավինյանը հողի գող է»․ Արթուր Չախոյանը հաղորդում է ներկայացրել՝ ընդդեմ ԱվինյանիՀաղորդում եմ ներկայացնում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն: ԶԼՄ-ներով հրապարակված առևերևույթ հանցանքի մասին հրապարակված նյութը հիմք է քննիչների համար քրեական վարույթ նախաձեռնելու Տիգրան Ավինյանի դեմ: Այս մասին Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց ասել է հանրային գործիչ Արթուր Չախոյանը:

«Մոտ երկու ամիս առաջ ես տեսանյութ եմ հրապարակել, որը վերաբերում է Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցի 2/5 հասցեում իրականացված ապօրինի շինարարության և ապօրինի հողազավթման դեպքին, որի առթիվ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Տիգրան Ավինյանը զրպարտության համար ինձ պատրաստվում է դատի տալ ու չակերտավոր ասած՝ իրենք հաստատել են, որ կա ապօրինություն: 

Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ փողի գողը գող է, հողի գողը գող չէ, հրապարակային հայտարարում եմ՝ իր հայտարարության և անգործության համար Տիգրան Ավինյանը հողի գող է»,-նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր