Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

19 դեկ 2025 15:02

Գերագույն հոգևոր խորհրդից հեռացվել են Աբրահամ, Վազգեն, Գևորգ սրբազանները

Գերագույն հոգևոր խորհրդից հեռացվել են Աբրահամ, Վազգեն, Գևորգ սրբազաններըՎեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր և հաստատուն է։ Մայր Աթոռի բնականոն գործունեության առումով որևէ բան փոխված չէ։ Երեկվա դեպքերի հետ կապված՝ պարզապես ցավալի է այն իրողությունը, որ կարող ենք այդպիսի փաստի անդրադառնալ, բայց մենք գիտենք և վստահ ենք, որ մեր ժողովուրդը, մեր հավատացյալ հայորդիները Եկեղեցու կողքին են, իբրև հավատացյալ ամուր են կանգնած՝ իրենց հոգևոր զգացումների և ապրումների մեջ։ Մեր ժողովրդի համար մեր եկեղեցին կարևոր արժեք է, որը պետք է պահպանել ոչ թե գոռալով, այլ՝ աղոթքով՝ հավատարիմ մնալով եկեղեցուն և եկեղեցու վարդապետությանը։ Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ 

Անդրադառնալով Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսների նամակին՝ Տեր Եսային նշեց, որ այդ նամակին ծանոթ չէ։ Ինչ վերաբերում է Գերագույն հոգևոր խորհրդի կազմի փոփոխությանը, ապա տեր Եսային հայտնեց, որ Գերագույն հոգևոր  խորհրդի կազմից հեռացվել են  Վայոց Ձորի թեմի առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ  տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ 

«Նրանց փոխարինելու են Սյունիքի թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը»,– հայտնեց Տեր Եսային։   
Տեր Եսային պարզաբանեց, որ ԳՀԽ անդամներն ընտրվում կամ նշանակվում են՝ կապված աշխարհամասից և տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքից, այսինքն, եթե Վիրահայոց թեմի առաջնորդը Վազգեն Սրբազանն էր, այժմ նրան փոխարինողը Կիրակոս Սրբազանն է, հետևաբար, ԳՀԽ-ում ևս նրան պետք է փոխարինի նա։ Թե արդյո՞ք Վազգեն Սրբազանը Վեհափառի գիտությամբ է լքել թեմը, արդյո՞ք հիմք առկա չէ՝ նրան կարգալույծ անելու՝ Տեր Եսային նշեց, որ որքանով տեղյակ է՝ երկրից բացակայելու արգելք կա։ Անդրադառնալով Վրթանես Սրբազանին փոխելու մասին արցախցիների նամակին՝ Տեր Եսային նշեց, որ Վեհափառը նամակ չի ստացել, տեղյակ է՝ լրատվամիջոցներից, հրապարակումներից, որովհետև դա բաց նամակ էր։ 

«Նման դեպքերում հոգևորականների, սրբազանների պարագայում, նրանց նկատմամբ կիրառվող պատիժների կամ պաշտոններից հեռացման առումով, ընթացքում, եթե նման որևէ որոշում լինի, մենք պատշաճորեն դա կծանուցենք։ Բայց այս պահին այս ամեն ինչը գործընթաց է, որի մեջ բոլորս ակնկալում ենք, որ ամեն ինչ կլուծվի միասնականությամբ և եկեղեցու ներքին խաղաղությունը պահպանելով։ Աղոթենք, որ Աստված մեզ առաջնորդի և մեզ իմաստություն պարգևի»,–ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր