Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ»          Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եղվարդի խճուղում բшխվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը    

19 դեկ 2025 23:30

Եղվարդի խճուղում բшխվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսը

Եղվարդի խճուղում բшխվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «PAZ» ավտոբուսըԱյսօր՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Եղվարդի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գուգեն Դ․-ի վարած «Toyota» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Հուսիկ Ն․-ի վարած «Nissan» մակնիշի և Երևանի բնակիչ 63-ամյա Վարդան Ո․-ի վարած «PAZ» մակնիշի ավտոբուսը, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով «PAZ»-ը, կարելի է ասել, ամբողջությամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին, ինչի պատճառով ստեղծվել է մի քանի կիլոմետր խցանում։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր