Արագածոտնի մարզում, մերկասառույց ճանապարհի պատճառով, առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում          47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ       Փետրվարի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 դեկ 2025 18:08

Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ

Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներԱյսօր՝ դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում, Ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հարևանությամբ բախվել են Լոռու մարզի բնակիչներ 49-ամյա Արտակ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 48-ամյա Մացակ Չ․-ի վարած «Opel Astra» ավտոմեքենաները, որոնցից վերջինը այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր