Արագածոտնի մարզում, մերկասառույց ճանապարհի պատճառով, առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում          47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ       Փետրվարի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 դեկ 2025 18:31

Տեսանյութ.Քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցներ իրացնողին, որը ձերբակալվել է

Տեսանյութ.Քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցներ իրացնողին, որը ձերբակալվել էՔրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն 43-ամյա մի տղամարդ տելեգրամյան հավելվածի միջոցով պարբերաբար ձեռք էր բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ և դրանք իրացնում՝ տեղադրելով մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Հետագա միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 16-ին ստացվեց արդեն կոնկրետ տեղեկություն, որ նա իր բնակության վայրի տարածքում ձեռք է բերել թմրամիջոցների հերթական խմբաքանակը և թաքցրել իր տան խորդանոցում: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նույն օրը` ժամը 10-ի սահմաններում, մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հաջորդ օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվեց խորդանոցը: Հայտնաբերվեց ընդհանուր 81 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի վեց փաթեթ ու ևս ութ փաթեթ` լցված ընդհանուր 477 գրամից ավելի մարիխուանայով։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր