Դեկտեմբերի 24-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Անկարայի մոտակայքում       Սիսիանի ոստիկանությունից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը    

23 դեկ 2025 23:05

Սիսիանի ոստիկանությունից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը

Սիսիանի ոստիկանությունից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ ՄինասյանըՔիչ առաջ Սիսիանի ոստիկանության բաժնից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․

«Հրամանատարի պարագայում սա առաջին քաղաքական հալածանքը չէ: Գաղտնիք չէ, որ այս իշխանությունների օրոք չեն հանդուրժվում հայրենասերները՝ զանազան շինծու մեղադրանքներով հայտնվելով բանտերում:

Աշոտ Մինասյանի հետ զրուցելիս անմիջապես զգացվում է, թե որքան ցավ է ապրում Արցախի կորստի համար: Եվ հիմա փորձում են ինչ-որ ապօրինի զենքի մեղադրանքով արցախյան պատերազմի մեջ անուրանալի ներդրում ունեցած, «Երկաթ» անվանումը ստացած հրամանատարին զրկել ազատությունից:

«Սիսական» ջոկատի հրամանատարն այն բացառիկ սիրված կերպարներից է, որի հերոսականության մասին նկարահանվել են ֆիլմեր, գրվել երգեր:

Հրամանատարն ինքն էլ գրում է բանաստեղծություններ:

Ինչպես ինքն է սիրում ասել. «մենք կոտրվող չենք, սյունեցին՝ առավել ևս…»:

Ազատությու՛ն լեգենդար հրամանատարին, ազատությու՛ն քաղբանտարկյալներին»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր