Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

24 դեկ 2025 09:00

Քաղբանտարկյալներին վերջին վատությունն են արել ․ «Հրապարակ»

Քաղբանտարկյալներին վերջին վատությունն են արել ․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Արագածոտնի թեմի առաջ­նորդի, Վեհափառի քրոջ որդու` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տեսակցությունները դեռ արգելված են․ նրան կարող է տեսակցել միայն մայրը: Մյուս հարազատներին, ԱԺ պատգամավորներին արգելված է, քանի որ նախաքննության մարմինն ընտանիք ասելով շատ նեղ մարդկանց շրջանակ է հասկանում: Օրինակ, Նարեկ Կարապետյանին արգելում են այցելել Սամվել Կարապետյանին, քանի որ «եղբորորդին ընտանիք չէ»: Փակ են նաեւ Արշակ սրբազանի այցելությունները, որը դեկտեմբերի 5-ից կալանավորված է։

Նրան կարող են այցելել միայն եղբայրը` Արարատյան թեմի հոգեւոր սպասավոր Տեր Հակոբը, եւ տարեց մայրը: Բաց են տեսակցությունները Բագրատ սրբազանի համար` նախաքննության մարմինը թույլատրել է, եւ Միքայել սրբազանի համար, որի նկատմամբ արդեն առաջին ատյանի դատավճիռ կա, եւ իրավունք չունեն տեսակցություններն արգելել: Նկատենք, որ սրբազանները տարբեր ՔԿՀ-ներում են գտնվում. 2 ամիս առաջ կալանավորված Մկրտիչ սրբազանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է, Բագրատ եւ Արշակ սրբազանները՝ ԱԱԾ-ին կից ՔԿՀ-ում, Միքայել սրբազանն այս պահին «Իզմիրլյան» ԲԿ-ում է, պատրաստվում է վիրահատության:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 24․ 12․ 25 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր