Այս կենդանակերպի նշանները հունվարին կունենան ֆինանսական աճի հզոր հնարավորություններ, անսպասելի եկամտի աղբյուրներ          Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել, տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 25-ի համար       Դեկտեմբերի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 դեկ 2025 09:25

Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ»

Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ»Իզուր չեն ասում, որ իսկությունը կա՛մ տան փոքրից կիմանաս, կա՛մ անսթափ վիճակում գտնվողից: Հասկանալի է՝ այս դեպքում փոխաբերական իմաստով. ՔՊ-ի «տան» փոքր սատելիտներից մեկը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդել:

Ահավասիկ, Հ1-ին տված հարցազրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը հայտարարել է (մեջբերումը բառացի է). «Ես միանշանակ հենց էդ կարծիքին եմ, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին Ռուսաստանի հետ կապի շղթայի մեր վերջին օղակն է, և էդ օղակը քանդել է պետք, միանշանակ»:

Նախ՝ որպեսզի քպական «մտքի տիտաններին» ու «կռուտիտի քանքարներին» ձերբազատենք այլևայլ ոլորումներից, դասական տրամաբանության դիրքերից վերլուծենք արված հայտարարությունը, չնայած վերլուծելու բան էլ չկա՝ այնքան որ ակնհայտ է: Ասում է. ՀԱԵ-ն Ռուսաստանի հետ կապող օղակ է: Եվ միանգամից՝ պետք է քանդել այդ օղակը: Նորից գնանք հետ, ո՞րն էր այդ օղակը, ճիշտ է՝ Եկեղեցին: Պարզ, կարճ, կոնկրետ, առանց այլևայլությունների...

Փաշինյանի երդվյալ կողմնակիցն ու զինակիցը չի ասում՝ Կաթողիկոսը այս, այն, այնինչ սրբազանը՝ մեկ ուրիշ բան, այնինչ քահանան՝ այսպես, այնպես, և այլն: Չէ՛: Շատ ուղիղ, բաց տեքստով ասում է՝ Եկեղեցին պետք է քանդել. «Օղակը (իմա՝ Եկեղեցին) պետք է քանդել»:

Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդեն կամ նպատակ ունեն քանդելու: Այսինքն՝ այլևս չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը հենց մեր Ազգային եկեղեցին քանդելն է: Ու այն, որ դա կապում են Ռուսաստանի հետ, ավելի ճիշտ՝ Ռուսաստանից կտրվելու հետ, պարզորոշ ցույց է տալիս, թե որտեղից է գալիս Փաշինյանի, ՔՊ-ի ու իր սատելիտների այդ եկեղեցաքանդման հրահանգը, ինչ կազմակերպված ուժեր են գործում այստեղ ու այս հարցում: Ինչպես հետևողականորեն ազգայինի հիմքերը, հայկական ինքնության հիմքերը քանդել են, հիմա էլ շարունակում են քանդել. սա՛ է պետք իրենց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր