Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին          Մեծագույն հաղթանակները տեղի են ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ մարդու ներսում, երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել       Բագրատ սրբազանը փոխնախագահ Վենսին ուղղված նամակում խնդրում է միջամտել գերիների ազատման ու եկեղեցու դեմ ճնշումների հարցում    

25 դեկ 2025 20:29

Բшխվել են «Toyota Camry»-ն և «Mercedes»-ը, վերջինը վրшերթի է ենթարկել հետիոտնին և բшխվել «Mitsubishi»-ին

Բшխվել են «Toyota Camry»-ն և «Mercedes»-ը, վերջինը վրшերթի է ենթարկել հետիոտնին և բшխվել «Mitsubishi»-ինԱյսօր՝ դեկտեմբերի 25-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Ներքին Գետաշեն գյուղի Ներքին Դուրան թաղամասի 10-րդ փողոցում բախվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Հարություն Մ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 25-ամյա Երեմ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ Սևակ Գ․-ին և բախվել կայանված վիճակում գտնվող, Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Պ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային, հայտնում է Shamshyan.com-ը։

Ավտովթար-վրաերթի հետևանքով Սևակ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր