Մարտի 29-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Սպասվում են տեղումներ անձրևի և թաց ձյան տեսքով, եղանակն առաջիկա օրերին       Արսեն Հարությունյանը տպավորիչ հաղթանակ տարավ Hype Fighting մրցաշարում    

26 դեկ 2025 11:33

Հանրապետությունում ձյուն է տեղում, ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներին

Հանրապետությունում ձյուն է տեղում, ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Շիրակի մարզում, Արագածի, Թալինի, Հրազդանի, Չարենցավանի, Ստեփանավանի, Սպիտակի, Վանաձորի, Իջևանի, Բերդի և Դիլիջանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր