Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ՝ Զելենսկու հետ հանդիպումից առաջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նախատեսված հանդիպումից առաջ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես հենց նոր ունեցել եմ լավ և շատ արդյունավետ հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ իմ հանդիպումից առաջ»,–գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական հարթակում։
Հեռախոսազրույցի փաստը հաստատել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը նախատեսված է սկսվել մոտ մեկ ժամից։
