Աբովյան քաղաքում գտնվող ապահովագրական ընկերությունում հրդեհ է բռնկվել          ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Գառնիում կաթողիկոսի հասցեին արված արտահայտությունը       Վեհափառ Հայրապետն այսօր այցելել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին    

29 դեկ 2025 16:08

ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Գառնիում կաթողիկոսի հասցեին արված արտահայտությունը

ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Գառնիում կաթողիկոսի հասցեին արված արտահայտությունըՀՀ դատախազությունն ուսումնասիրում է արդյոք Գառնիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի եկած անձանցից մեկի արտահայտությունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ դատախազությունից։

Իշխանական Civic.am-ի լրագրողը եկեղեցու բակում հավաքվածներին հարցրել էր` «Ի՞նչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», ի պատասխան նրանցից մեկն ասել էր՝ «մի հատ քար խփեն գլխին, սատկացնեն»։

«Եթե դատախազությունը պարզի, որ կա հանցակազմ, ապա գործը ՀՀ քննչական կոմիտե կուղարկի վարույթ նախաձեռնելու համար»,– նշեցին դատախազությունից:

Լրատվամիջոցների տեղեկություններով` նշված արտահայտության հեղինակը Էդվարդ Ստեփանյանն է, որը Գառնիի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կոմունալ տնտեսության աշխատակից է, զբաղվում է ջրաչափերի հետ կապված սպասարկման աշխատանքներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր