Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը, կան վիրшվորներ          Գաղտնիք ասեմ, ФСБ-ի եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին       Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առաջ    

03 հուն 2026 10:32

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը նույնպես փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը նույնպես փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք), Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող (բուք) ավտոճանապարհները:

Նորավան-Լծեն-Տաթև, «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները, և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Պեմզաշեն և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վանաձոր-Դիլիջան, Երասխ-Զանգակատուն, Սպիտակ-Գյումրի և Տաթև-Շինուհայր-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։

Գեղարքունիքի մարզի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր