Հունվարի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սա էլ կանցնի, իսկ Հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը՝ օտար մարմինները արտավիժելուց հետո       Արարատի մարզում բшխվել են «Mazda»-ն և «Lexus RX300»-ը, կան վիրшվորներ    

04 հուն 2026 10:54

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Ապարանի, Գորիսի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Ապարանի, Գորիսի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույցՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհները:

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Աղվանիի հենակետից մինչև Տաթև տանող և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորատային միջոցների համար։

Գեղարքունիքի մարզի, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր