Աշոտյանը նշեց, թե ինչ է ՀՀԿ-ն առաջարկում անել Եվրամիության գագաթնաժողվի ընթացքում          Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար. Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Անահիտ Մանասյանին       Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին    

19 հուն 2026 21:10

Գեղարքունիքի մարզում բшխվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը, վերջինը հայտնվել է ձնակույտի մեջ, կա վիրшվոր

 Գեղարքունիքի մարզում բшխվել են «Volkswagen»-ը և «Mercedes»-ը, վերջինը հայտնվել է ձնակույտի մեջ, կա վիրшվորԱյսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Արման Շ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 31-ամյա Դավիթ Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ, իսկ վթարի հետևանքով 1 հոգի դիմել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը եղել է անցանելի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր