Մասյացոտնի թեմի քահանաներին ճնշում են, ստիպում են՝ միանալ թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը          Շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն       Մենք այլևս բանակցությունների սուբյեկտ չենք, օբյեկտ ենք, սեղանի վրա ենք, ոչ թե՝ շուրջ    

20 հուն 2026 14:41

Շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

Շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը. ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունՀՀ արտաքին հետախուզության ծառայության դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։ 
Այս մասին ասվում է ծառայության հրապարակած զեկույցում։

«Այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը և շատ դեպքերում՝ իրականացվում առերևույթ այլ ոլորտների հաշվին»,- ասված է ԱՀԾ զեկույցում։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «Ադրբեջանի բյուջեում ռազմական և այլ ոլորտների 2024-2026թթ․ հատկացումները համեմատվել են 2023 թվականի նույն հատկացումների հետ։ Արդյունքում 2026 թվականի ռազմական հատկացումներն աճել են շուրջ 44%-ով, իսկ մյուս ոլորտային հատկացումները՝ ընդամենը 7.4%-ով։ 2026 թվականի դեպքում անգամ ոչ ռազմական ոլորտների հատկացումների որոշակի նվազում կա՝ 2025 թվականի հետ համեմատ, մինչդեռ ռազմական ոլորտի հատկացումները 2026 թվականի համար շարունակել են աճել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր