ՔՊ-ական 29 պատգամավորներ այլևս մանդատ չեն ունենա. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մարտի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 հուն 2026 21:19

«Mercedes»-ը Արցախի պողոտայում վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

«Mercedes»-ը Արցախի պողոտայում վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԱյսօր՝ հունվարի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Ստեփան Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնին, հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի հատուկ պահպանվող տարածք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր