Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ          Միացյալ Նահանգները դուրս չի գա Ուկրաինայի խաղաղության գործընթացից       «Tesla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ձորում    

22 հուն 2026 23:28

Արգավանդում բшխվել են «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և «Nissan Rogue»-ը

Արգավանդում բшխվել են «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և «Nissan Rogue»-ըԱյսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանյան խճուղի 1 հասցեում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Վաղինակ Գ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Գևորգ Մ․-ի վարած, «Արմավիր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով շտապօգնության ավտոմեքենայում վթարի պահին հիվանդ չի եղել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր