Հունվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կողմերը մտահոգված են՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի կատարվել       Անուն առ անուն հայտնի են այն պաշտոնյաները, ովքեր ճնշում են գործադրել Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ    

23 հուն 2026 20:07

Անուն առ անուն հայտնի են այն պաշտոնյաները, ովքեր ճնշում են գործադրել Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ

Անուն առ անուն հայտնի են այն պաշտոնյաները, ովքեր ճնշում են գործադրել Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ«Այսօր Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիպում ունեցավ մի շարք իրավաբանների և իրավապաշտպանների հետ՝ վերջիններիս խնդրանքին ընդառաջ,- հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմից։

«Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քահանաների հոգևոր ծառայության նկատմամբ արձանագրված խոչընդոտները, սպառնալիքները, միջամտությունները և այլ չարաշահումներ։

Մասնակիցները ծանոթացան քահանաների կողմից ներկայացված ահազանգող հաղորդագրություններին, որոնցում հստակորեն, անուն առ անուն նշված են եղել այն պաշտոնյաները, ովքեր ճնշումներ կամ միջամտություններ են իրականացրել տվյալ քահանաների նկատմամբ։ Ցավոք, նմանատիպ դեպքերը մինչ օրս շարունակվում են։

Ընդգծվեց նաև, որ այս ճնշումներն ու սպառնալիքները ծանր ազդեցություն են թողել ոչ միայն քահանաների ծառայության վրա, այլև նրանց ընտանիքների, ինչպես նաև տվյալ ծուխերի անդամների հոգեվիճակի և ներքին խաղաղության վրա։

Նշված խնդիրները ներկայացվել են նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությանը»,- նշել են Մասյացոտնի թեմից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր