Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ»          Հունվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում    

23 հուն 2026 22:00

Արաքս գյուղում տեղի ունեցած վիճաբանությունից հետո մասնակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Արաքս գյուղում տեղի ունեցած վիճաբանությունից հետո մասնակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցՀունվարի 15-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արաքս գյուղում ստացած «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն հարազատների կողմից բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բախտավորյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Համլետ Օ․-ն է։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելու և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը ժամը 02։30-ի սահմաններում Համլետ Օ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ  Դ․-ն, 17-ամյա Ս․ Խ․-ն, 22-ամյա Ռոբերտ Խ․-ն և 27-ամյա Արամայիս Խ․-ն Արաքս գյուղի Իսահակյան փողոցի 6-րդ հասցեի դիմաց վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Նարեկ Ղ․-ի, 26-ամյա Թորգոմ Հ․-ի և 20-ամյա Մաքսիմ  Դ․-ի  հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում Մաքսիմ Դ․-ն իր մոտ եղած դանակով 3 անգամ հարվածել է Համլետ Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նշված վնասվածքները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Էրիկ Դ․-ն, Ս․ Խ․-ն, Ռոբերտ Խ․-ն, Արամայիս Խ․-ն և Նարեկ Ղ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել են կատարվածը և ձեռնարկվում են միջոցառումներ Թորգոմ Հ․-ին, Մաքսիմ Դ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր