ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցությունը
Ռուսական կողմը պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։«Ինչ վերաբերում է «Թրամփի ճանապարհ» նախագծին, մենք մեր դիրքորոշումը առայժմ պահպանել ենք։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռևս ենթակա են ուսումնասիրման։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել Երևանի մեր գործընկերների հետ՝ քննարկելու թե՛ նախագծի պարամետրերը, թե՛ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը այս կամ այն ձևաչափով»,- հայտարարել է դիվանագետը։
