Փետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված          Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները       Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում. ՆԳՆ-ն զգուշացնում է    

20 փետ 2026 11:00

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝
Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 20-ի և 24-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան`4- 8մ/վ, փետրվարի 19-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում ՝ 16-19մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր