Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավnր է, բայց իրեն լավ է զգում          Արտակարգ դեպք Փարաքարի բենզալցակայաններից մեկում, մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտnւք է եղել       Տեսանյութ.Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, ինչ եղանակ է սպասվում    

12 մար 2026 11:21

Արտակարգ դեպք Փարաքարի բենզալցակայաններից մեկում, մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտnւք է եղել

Մարտի 7-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար համայնքի Թումանյան 1 հասցեում գտնվող «Լիանա Գարդեն Հոլի» դիմացի բենզալցակայանի վրա հարձակվել են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ ժամը 19։00-ի սահմաններում նախկին տարաձայնությունները պարզաբանելու համար վերը նշված հասցեի բենզալցակայան են եկել Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա  Հրաչիկ Հ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 48-ամյա Նվեր Ա․-ն, 22-ամյա Կարեն  Գ․-ն և դեպքի մյուս մասնակից, Երևանի բնակիչ 35-ամյա Մխիթար Դ․-ն, ովքեր ցուցաբերել են ագրեսիվ վարքագիծ, քաշքշել են և հնչեցրել են հայհոյանքներ, իսկ Արմավիրի մարզի բնակիչ 60-ամյա Սարգիս  Տ․-ն հրելով դուրս է հանել տարածքից Հրաչիկ  Հ․-ին, Նվեր Ա․-ին, Կարեն Գ․-ին և Մխիթար Դ․-ին, որի ժամանակ ստացել է ֆիզիկական ցավ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր