Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը       Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին    

23 մար 2026 18:19

Բшխվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրшվորներ

Բшխվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրшվորներԱյսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Ղազար Մ․-ի վարած «Լադա» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Ասատուր Ե․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Բ․-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի և Երևանի բնակիչ 52-ամյա Տիգրան Գ․-ի վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արմեն Բ․-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Գոհար Ա․-ն և վարորդներից Ղազար Մ․-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Ապարան», մյուսը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր