Արմավիրի մարզում «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին, կան վիրավորներ          Ադրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը       «Ուժեղ Հայաստան»-ի գաղտնալսված աջակիցները գործող գյուղապետեր են, բերման են ենթարկվել, բացառիկ. «Ժողովուրդ»    

23 մար 2026 20:31

Իրանը և Միացյալ Նահանգները բանակցություններ չեն վարում

Իրանը և Միացյալ Նահանգները բանակցություններ չեն վարումԻրանը և Միացյալ Նահանգները բանակցություններ չեն վարում, իր Telegram ալիքում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«ԱՄՆ նախագահի հայտարարությունները արվում են էներգակիրների գները իջեցնելու և իր ռազմական ծրագրերը իրականացնելու համար ժամանակ շահելու փորձերի համատեքստում», - ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Իրանի հետ երկօրյա «շատ լավ և արդյունավետ» բանակցություններից հետո նա հանձնարարել է Պենտագոնին 5 օրով դադարեցնել իրանական էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։ Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը և Թեհրանը քննարկում են Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության կարգավորման հարցը։

Փեզեշքիանը նշել է, որ վերջին օրերին Իրանը բանակցություններ է վարել միայն Մերձավոր Արևելքի երկրների, մասնավորապես՝ Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցով նավերի համակարգումն ու անցումն ապահովելու համար։

«Այս շփումները բաց են. Թեհրանի և Վաշինգտոնի միջև գաղտնի բանակցություններ չեն ընթանում», - ընդգծել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր