Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր          Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 30-ին    

24 մար 2026 13:44

Եվրամիությունը կարող է Հորմուզի նեղուց նավեր ուղարկել միայն Իրանի դեմ ռшզմական գործողությունների ավարտից հետո

Եվրամիությունը կարող է Հորմուզի նեղուց նավեր ուղարկել միայն Իրանի դեմ ռшզմական գործողությունների ավարտից հետոԵվրամիությունը կարող է Հորմուզի նեղուց նավեր ուղարկել միայն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո։ Այս դիրքորոշումը հաստատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով Հորմուզի նեղուցում անվտանգ նավագնացության ապահովման գործում եվրոպական երկրների դերի մասին հարցին՝ ֆոն դեր Լեյենը չի բացառել ապագայում նման հնարավորությունը:

«Եվրամիության առաջնորդները հասկացրել են, որ իրենք կարող են գործողության կամ առաքելության անցկացման հնարավորությունը դիտարկել միայն ռազմական գործողությունների ավարտից հետո»,-ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր