Որտեղից գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու, միգուցե կան պայմանավորվածություններ          Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել       «Nissan Tiida»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, վթարի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել, կա 2 տուժած    

24 մար 2026 15:16

Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել

 Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իրանում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով։

Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի իշխանություններին։

Ըստ Իրանի հետախուզության նախարարության` 24 անձ ձերբակալվել է հարավային Համադան նահանգում գտնվող ռազմական օբյեկտների վերաբերյալ տվյալներ փոխանցելու համար (այդ օբյեկտներից մի քանիսը հրետակոծվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից)։

4-ը ձերբակալվել են երկրի արևմտյան մասում գտնվող Լուրեստան նահանգում. նրանք տեղեկություններ են հավաքել հակառակորդի հետախուզության համար։

Եվս 2-ը ձերբակալվել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում՝ զենք տեղափոխելու համար։

Բացի այդ, ISNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի հյուսիսային մասում՝ Սեմնան նահանգում, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված 3 գործակալ է ձերբակալվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր