Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 11-ի համար          Ով կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ․ «Հրապարակ»       Ծաղիկ արտահանողներին սպառնացել են.«Հրապարակ»    

27 մար 2026 23:03

Կապան քաղաքում տեղի ունեցած uողանքի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է

Կապան քաղաքում տեղի ունեցած uողանքի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էՄարտի 27-ին, ժամը 18։59-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք, ճանապարհը միակողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հորդառատ անձրևներից ակտիվացած սողանքի հետևանքով մոտ 1 խմ հողազանգված և ծառի ճյուղերը հայտնվել են ճանապարհի երթևեկելի հատվածում։

Փրկարարները մասնատել են ծառերի ճյուղերը, հեռացրել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր