Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Հայորդյաց տների սաներին և իր օրհնությունն է փոխանցել նրանց          ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ, այն ամոթալի հարված է ժողովրդավարությանը       «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում հայտնաբերվել է դատապարտված տղամարդու մարմինը    

28 մար 2026 17:10

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նախատեսում է այցելել Ռուսաստան

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նախատեսում է այցելել ՌուսաստանՆիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան։

«Շուտով գնալու եմ Ռուսաստան։ Մենք կապերը պահում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը՝ Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է։

Ավելի վաղ՝ մարտի 23-ին, տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։

Զրուցակիցները քննարկել էին երկկողմ օրակարգի հարցեր և պայմանավորվել էին առաջիկայում քննարկումները շարունակել նաև հանդիպման ձևաչափով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր