ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում, պահանջը մեկն է. «Հրապարակ»          Հուլիսի 9-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին․ «Հրապարակ»    

02 ապր 2026 09:15

Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը․ «Հրապարակ»

Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Իշխանությունը մարտի 27-ին փոփոխություններ է կատարել նաեւ Ներման հարցերի հանձնաժողովի կազմում: Փոխվել է ՀՀ նախագահին կից խորհրդակցական այս հանձնաժողովի անդամի նշանակման կարգը, եւ հանձնաժողովի անդամ է նշանակվել Գեւորգ-Արման Սարոյանը։

Հիշեցնենք որ Արման Սարոյանը (նախկինում՝ Տ․ Գեւորգ եպիսկոպոս Սարոյան) հունվարի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ էր հռչակվել։ Նա հանձնաժողովում կփոխարինի Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին, որը երկար տարիներ Ներման հանձնաժողովի անդամ է եղել: Հոգեւորականի թեկնածությունը հանձնաժողովի կազմում, որպես կանոն, ներկայացրել էր Մայր Աթոռը։ Տեր Ռուբենն այժմ Մասյացոտնի թեմի առաջնորդի պարտականություններն է կատարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր