Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել          Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել․ «Հրապարակ»       Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում, բшխվել են «Mercedes»-ները, կա 1 զnհ, 3 վիրավnր    

03 ապր 2026 08:53

ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել»․ «Հրապարակ»

ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել»․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․  Թեեւ ապրիլի 11-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արտահերթ համագումար է նշանակել՝ օրակարգում 2 հարց․ հաստատել կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուին, ինչպես նաեւ՝ ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը, սակայն, որոշ տեղեկություններով, ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել», եւ տարաձայնություններ կան հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի շուրջ։

Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ կուսակցության առաջնորդը բանակցում էր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» ուժի հետ, որպեսզի նրանց ցուցակով մասնակցեին, սակայն բանակցությունները սպասված արդյունքը չեն տվել, իսկ ԼՀԿ ղեկավարն արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին։

Սակայն թիմում կան առանցքային դեր ունեցող կուսակցականներ, որոնք կտրականապես դեմ են միայնակ մասնակցելուն, կարծում են, որ անտեղի ռեսուրսների վատնում է լինելու, եւ, ամենակարեւորը՝ իրենց մեղադրելու են ձայներ փոշիացնելու մեջ, քանի որ հարցումներն էլ են ցույց տալիս, որ այս ուժն անցողիկ շեմը հաղթահարելուց շատ հեռու է։ Սակայն Մարուքյանը կողմ է մասնակցությանը։ Թե ինչպես կհանգուցալուծվի այս վեճը, եւ արդյո՞ք որոշ կուսակցականներ չեն համաձայնի ընդգրկվել ցուցակում, պարզ կդառնա մեկ շաբաթից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր