Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 9-ի համար          ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին․ «Հրապարակ»       Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»    

08 ապր 2026 09:00

Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում․ «Հրապարակ»

 Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․  Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան ապրիլմեկյան հանդիպումից եւ կոշտ զրույցից հետո, մեր տեղեկություններով, էլ ավելի կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետեւում:

Պաշտոնական Մոսկվան, ըստ մեզ հասած լուրերի, հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ որեւէ պայմանավորվածության հանգել հնարավոր չէ, եւ անցել է գործնական քայլերի։

Մասնավորապես, Կրեմլում որոշում են կայացրել արգելել փաշինյանական իշխանության հետ փոխկապակցված բոլոր բիզնեսների, ընկերությունների, անգամ մշակութային կազմակերպությունների մուտքը Ռուսաստան: Երեկ խոսում էին, որ դադարեցվել է Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիան, որով Ռուսաստան ալկոհոլային խմիչքներ էին արտահանում:

Անգամ ռուսների հետ բավականին ջերմ հարաբերություններ հաստատած Գուրգեն Արսենյանն ու նրա շրջապատն են հայտնվել «պերսոնա նոն գրատա» կարգավիճակում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր