Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է          Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը․ Սամվել Կարապետյան       Հունիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 ապր 2026 09:27

Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ»

Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ամիսներին 25-օրյա վարժական հավաքներն ավելի ինտենսիվ են կազմակերպվելու:

Նախընտրական այս փուլում ծանուցագրեր են ստանալու քաղաքականապես ակտիվ բազմաթիվ երիտասարդներ։ Ըստ որոշ լուրերի, զինկոմիսարիատներին մարզպետների, թաղապետերի կողմից ցուցակներ են փոխանցվել՝ հատկապես ընդդիմադիր ուժերին հարող երիտասարդների անուններով, որպեսզի նրանց ծանուցագրեր ուղարկվեն, եւ վարժական հավաքների հրավիրվեն: Իմաստը հասկանալի է, որ հնարավորինս շատ ակտիվ մարդիկ կտրվեն նախընտրական գործընթացներից ու պայքարից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 18․ 04․ 26

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր