«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

27 հուն 2020 16:34

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ հունիսի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների զգալի մասում, հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:


Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 29-ին, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:  Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:


«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +14+16, վաղը ցերեկը՝ +26+28։


Օդի ջերմաստիճանը մարզերում.


Շիրակում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18,


Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18,


Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +20+24,


Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18,


Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+18,


Տավուշում գիշերը +10+15, ցերեկը՝ +20+23,  


Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18,


Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+25,


Արարատում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28,


Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28,


Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18,


Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+28,


Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +24+28, 


Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22,


Արցախում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22 (հովիտներում՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +24+28):


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր