ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում          Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

12 հոկ 2019 17:13

Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6, 15-16-ը կբարձրանա 3-5 աստիճանով։

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում հոկտեմբերի 12-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +21+23:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +0+5, ցերեկը՝ +12+17,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +0+5, ցերեկը՝ +12+27,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +20+22,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը`+0+5, ցերեկը՝ +12+17, 
Լոռիում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +11+16,
Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +13+18,   
Արագածոտնի լեռներում գիշերը`+0+5, ցերեկը՝ +12+17,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը`+7+9, ցերեկը՝ +21+23,
Արարատում գիշերը`+6+10 ցերեկը՝ +22+24,
Արմավիրում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +22+24, 
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +0+5, ցերեկը՝ +10+17,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը՝ +22+24,
Սյունիքի հովիտներում` գիշերը`+14+18, ցերեկը՝ +19+24,  
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +11+26,
Արցախում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +18+23 (հովիտներում՝ գիշերը՝ +10+13,  ցերեկը՝ +13+18):







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր