ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Չինաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ ինքնաթիռով ժամանել է Պեկինի Շոուդու միջազգային օդանավակայան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։Թրամփի հետ Չինաստան է ժամանել նաև Իլոն Մասկը
Հիշեցնենք, որ իր պետական այցի ընթացքում ԱՄՆ առաջնորդը բանակցություններ կվարի ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։ Ենթադրվում է, որ խորհրդակցությունների ժամանակ պետությունների ղեկավարներն առաջնահերթ ուշադրություն կդարձնեն երկկողմ առևտրատնտեսական հակասությունների կարգավորմանը։ Բացի այդ, ակնկալվում է գլոբալ օրակարգի առանցքային խնդիրների քննարկում։
