ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիuկ ունեցող երկրների թվին է դասվում նաև Հայաստանը          Իրանն անհաղթելի է, և ամեն անգամ, երբ ենթարկվում է ճնշման, հայտնվում է ավելի հզոր և միասնական, քան նախկինում       Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանը՝ Բաքվի բանտից    

14 մայիս 2026 14:03

ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիuկ ունեցող երկրների թվին է դասվում նաև Հայաստանը

ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիuկ ունեցող երկրների թվին է դասվում նաև ՀայաստանըՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվին է դասվում նաև Հայաստանը: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների ոլորտում բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևը:

«Շատ պետություններ ոչ միայն Եվրոպական միությունում, այլև ավելի լայն համատեքստում, ունեն հանձնման, արտահանձնման որոշակի պարտավորություններ: Այս ամենը պետք է հաշվի առնել այն ռիսկերը գնահատելիս, որոնց մարդիկ կարող են բախվել, եթե մեկնում են արտերկիր»,- ասել է Լուկյանցևը:

Դիվանագետն ընդգծել է, որ ԱԳՆ-ն չի որոշում, թե ռուսաստանցիներն ուր գնան և ուր՝ ոչ: Նախարարությունը միայն կարող է հանձնարարել չայցելել որոշակի երկրներ, եթե քաղաքացիները կարծում են, որ կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան կամ եվրոպական իշխանությունների հետ հարաբերություններում:

ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի հարցումներով Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների թվին են դասվում Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մեծ մասը, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան, Հայաստանը, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան և Մարոկկոն:

Միևնույն ժամանակ նախարարությունում նշում են, որ այս ցանկը չի ներառում ԱՄՆ-ի հետ արտահանձնման պայմանագրերով կապված բոլոր երկրները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր