Սրանք չտեսի նման եկան իշխանության, չտես մարդուց ագահ մարդ չկա այս աշխարհում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը Նազենի Հովհաննիսյանի հետ զրույցում ահազանգել է սպասվող նոր վտանգների մասին։ Ըստ նրա՝ իշխանությունները կորցրել են սթափության զգացումն ու կապը սեփական ժողովրդի հետ, ինչի արդյունքում երկիրը տանում են նորանոր միակողմանի զիջումների՝ վտանգելով Հայաստանի անվտանգային ողջ համակարգը։«Իրենց իշխանությունը պահելու համար ստեղծում են քաոս, որ կարողանան կառավարել այդ քաոսը: Իրենք չտեսի նման եկան իշխանության, չտես մարդուց ավելի ագահ մարդ գոյություն չունի: Այս մարդիկ այդ սկզբունքով են շարժվում առաջ, ագահությունը խեղդում է իրենց, իրենք չեն պատկերացնում այս կյանքն առանց իրենց իշխանության ու աթոռների:
Նա իշխանության է եկել ընդամենը մեկ բառով՝ «ի հեճուկս», բայց երկիր կառավարելու համար միայն հակառակվելը բավարար չէ, պետք է ունենալ տվյալներ, որոնք այս իշխանությունը չունի: Նիկոլ Փաշինյանի առավելագույն պոտենցիալը կարող էր լինել Ենոքավանում մի խոզաբուծարան կառավարելը։ Այս մարդիկ կորցրել են կապը իրականության հետ, նրանք չեն հանգստանալու և գնալու են նորանոր միակողմանի զիջումների, ինչը կործանարար է մեր պետականության համար»,- նշել է Կարապետյանը:
Այս մասին Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
