Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

16 մայիս 2026 18:29

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը զգուշացրել է ԱՄԷ-ին ու Քուվեյթին Թեհրանի դեմ ԱՄՆ-ին աջակցելու հետ կապված

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը զգուշացրել է ԱՄԷ-ին ու Քուվեյթին Թեհրանի դեմ ԱՄՆ-ին աջակցելու հետ կապվածԻրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը զգուշացրել է Արաբական Միացյալ Էմիրություններին ու Քուվեյթին Թեհրանի դեմ ԱՄՆ-ին աջակցելու հետ կապված։

«Իրանը տարիներ շարունակ նրանց վերաբերվել է որպես ընկերների և եղբայրների, բայց նրանք, նախապես վաճառելով իրենց ինքնիշխանությունը, նույնիսկ իրենց հողերն ու տները հանձնել են Պաղեստինի և Իրանի թշնամիներին։ Իսլամական Հանրապետության պատասխանը վերջերս տեղի ունեցած լայնածավալ պատերազմում վարձակալված ԱՄՆ կենտրոնական հրամանատարության դիրքերին լիարժեք չէր. սակայն այս զսպվածությունը, անշուշտ, հավերժ չի տևի»,-գրել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր