Պենտագոնը մի քանի պլան է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանգստյան օրերին խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության հարցերով իր թիմի հետ, հանդիպումը վերաբերում էր Իրանի նկատմամբ Վաշինգտոնի հնարավոր հետագա գործողություններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը։
Նրա տեղեկություններով՝ խորհրդակցությունն անցկացվել է Վիրջինիա նահանգում գտնվող ամերիկյան առաջնորդի գոլֆ-ակումբում։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, ներկա են եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ-ի (CIA) ղեկավար Ջոն Ռեթքլիֆը և ամերիկյան վարչակազմի ղեկավարի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը, ինչպես սպասվում է, շաբաթվա ընթացքում կրկնակի հանդիպում կանցկացնի ազգային անվտանգության թիմի ներկայացուցիչների հետ։
Հեռուստաընկրությունը մատնանշում է, որ Պենտագոնը մի քանի պլան է պատրաստել Իրանին հարվածներ հասցնելու վերաբերյալ այն դեպքի համար, եթե Թրամփը որոշում կայացնի վերսկսել ռազմական գործողություններն իսլամական հանրապետության դեմ։ Թիրախների ցանկում, ինչպես գրում է CNN-ը, ներառված են իրանական էներգետիկայի և ենթակառուցվածքների օբյեկտները։
