Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում          Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել       Տիրան Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել    

05 հուն 2026 11:32

Տիրան Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել

Տիրան Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվելՀերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Իրականացվող քաղաքական ռեպրեսիաների համատեքստում հերթական մեղադրանքն է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, իբրև թե 2023թ. սեպտեմբեր ամսին փողոց փակած քաղաքացիների ուղղությամբ բարձր արագությամբ վարող մեքենային հարվածելու միջոցով խուլիգանություն կատարելու համար»,- նշել է նա:

Ընդ որում` 3 տարի շարունակ (2023թվականից նախաձեռնված վարույթով) որևէ գործողություն չկատարելուց հետո, օրերս միայն հապճեպ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նախաքննությունն ավարտելու և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու վերաբերյալ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր