ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի նկատմամբ          Կամչատկայի երկրաշարժի պատճառով Ամերիկյան ավիաընկերությունները չեղարկում են Հավայան կղզիներ չվերթները       Ամեն օր կարտոֆիլ ուտելն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր    

08 մայիս 2021 18:09

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում` մայիսի 8-ի ցերեկը, 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ (տեղ-տեղ ինտենսիվ), լեռնային շրջաններում տեղումները սպասվում են ձյան տեսքով: Մայիսի 10-ի և 13-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են, որ Երեւանում մայիսի 8-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 9-ին` կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11 +13, վաղը ցերեկը՝ +19 +21:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +15 +20,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +15 +20,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +20 +22,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +15 +20,

Լոռիում գիշերը՝ +5 +9, ցերեկը՝ +15 +20,

Տավուշում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +18 +22,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +15 +20,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +21 +24,

Արարատում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +24 +26,

Արմավիրում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +24 +26,

Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +15 +20,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +24 +26,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +23 +28,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +17 +22,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +28:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր