Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
Այսօր՝ հունիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում «Mazda» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդի։Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վարրեթի ենթարկվածին քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ:
Քննչական բաժինը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ըստ տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածը ՀՀ նախկին ոստիկանության պետ գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է։
