«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ մի խումբ անձանց միջև վիճшբանություն և ծեծկռտnւք է տեղի ունեցել, 5 վիրավոր կա
Այսօր՝ հունիսի 30-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուքը, իսկ ինչպես նշում էին քաղաքացիները «Ավարայրի ճակատամարտը»։Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարեկները Էրեբունի թանգարանի մոտ ծառայություն կատարելիս են լինում, երբ նկատում են, որ «Էրեբունի ամրոց» ռեստորանային համալիրի մոտ և դրան հարակից Այվազովսկի փողոցում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում, մի քանի հոգի էլ ընկած են գետնին։
Պարեկները՝ կարողանում են վիճաբանություն ծեծկռտուքի մասնակիցներից 3-ին բռնել ու քանի որ նրանց վրա հայտնաբերվում են արնանման հետքեր ու մարմնական վնասվածքներ պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփերից անհրաժեշտ բժշկական պարագաներն օգտագործելով օգնություն են ցուցաբերում, ապա ահազանգով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նրանց օգնություն են ցուցաբերում և տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Կարճ ժամանակ անց պարեկները նշված վայրում նկատում են վիրավոր ևս 2 քաղաքացու, որոնց նույնպես օգնություն են ցուցաբերում, ապա ահազանգով ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մեկ այլ խումբ օգնություն են ցուցաբերում այդ քաղաքացիներին և նրանց նույնպես տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են դանակ, պատառաքաղ, բջջային հեռախոսներ, որոնց վրա առկա են արնանման հետքեր, բիտա, որի վրա նույնպես առկա էին արնանման հետքեր, թմրանյութին նմանվող զանգված և կաթոցիչ։
