Թրամփին կհաջողվի՞ ճեղքել Պարսկաստան-Ռուսաստան համագործակցության ցանցը

Իսկ, թե ԱՄՆ հարաբերություններն ինչպիսին
կլինեն Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամանակ Շաքարյանցն ասաց, որ Թրամփը
ներկայացնում է ԱՄՆ այն շրջանակները, որոնք նաև սահմանում են ողջ պետության քաղաքական
կուրսը. «Նրա վարած քաղաքականությունը շատ չի տարբերվի, նրանից, որը մենք տեսել ենք
Օբամա-Քլինթոն տանդեմի ժամանակ: Սակայն մեթոդաբանությունն է ուրիշ լինելու՝ դիրքորոշումը
կլինի ավելի կոշտ արտահայտված: Հարց է, արդյոք Թրամփին կհաջողվի ճեղքել Պարսկաստան-Ռուսաստան
համագործակցության ցանցը: Եթե հաջողվի, նա
կկարողանա խոսել ուժի դիրքերից Ռուսատանի հետ, եթե չհաջողվեց, նա կգնա այն զիջումներին,
որոնք ոչ մեկ չի սպասում ԱՄՆ-ից».-նկատեց քաղաքագետը:
Իսկ, թե Արցախի հարցի հետ կապված
ԱՄՆ դիրքորոշման փոփոխություն կլինի՝ Սերգեյ Շաքարյանցը ասաց. «Նայած, ով կնստի ԱՄՆ
պետդեպարտամենտի գլխավոր աթոռին: Հնարավոր
է նույնը տեսնենենք, ինչ որ 2000թթ սկզբներին
ենք տեսել: ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին շատ քողարկված լինի՝ էլի ուրիշի ձեռքով: Կարվի այն, ինչ արվել է
Բուշ կրտսերի ժամանակ, բայց չենք տեսնի բացահայտ սադրանքներ ու սպառնալիքներ»: