Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին          Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ       Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը    

03 դեկ 2016 16:30

Շատ շենքեր, շինություններում թեքահարթակներ չկան, կան կառուցված թեքահարթակներ էլ, որ շատ անհարմար են

1992 թվականից դեկտեմբերի 3-ը աշխարհում նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր: Թեմայի առիթով Հայացք մամուլի ակումբը հյուրընկալել է Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանին, Ռիո 2016 պարալիմպիկ խաղերի մասնակից, ծանրամարտի հինգերորդ մրցանակակիր Գրետա Վարդանյանին և ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանին ով տիրապետում է ժեստերի լեզվին:

«Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանն  անդրադառնալով խնդիրներին նշեց, որ դրանք հիմնականում կապված են ֆինանսների հետ. «Ունենք լուրջ մարզչական թիմ՝ իրենց համապատասխան վերապատրաստման դեպքում իրենք շատ լավ մարզիչներ կդառնան: Ունենք մարզիկներ, որոնց հետ համապատասխան աշխատանքի դեպքում լուրջ արդյունքներ կգրանցեն: Այս գործընթացներն  ես կապում եմ երկրի աղքատության հետ: Աշխարհի շատ երկրներում լուրջ ֆինանսներ են տրամադրվում թե պետության, թե հովանավորների կողմից»:

Գրետա Վարդանյանն էլ խոսեց Ռիո 2016 պարալիմպիկ խաղերից.«Ռիոյում,  ես մասնակցեցի ծանրամարտի սպորտաձևում 55կգ  քաշային կարգում: 9 մասնակից էինք՝  5-րդ տեղը ինձ համար բավականին մեծ արդյունք է: 
Համեմատական անցկացնելով  Եվրոպական թիմերի հետ, Գրետա Վարդանյանը նկատեց, որ զգալի տարբերություն կա բոլոր առումներով:
Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց համար բարենպաստ պայմանների ստեղծմանը,  նա նկատեց, որ որքան էլ վերջին տարիներին աշխատանքներ տարվում են, այնուամենայնիվ դեռ լուրջ խնդիրներ կան. «Շատ շենքեր, շինություններում թեքահարթակներ չկան, կան կառուցված թեքահարթակներ էլ, որ շատ անհարմար են՝  նույնիսկ չլինելուն հավասար»:

Տեր Եսայի քահանա Արթենյանն էլ, ով տիրապետում է ժեստերի լեզվին  նշեց, որ խիստ տարբեր են երբ տեսնում, անցնում ես հաշմանդամություն ունեցող մարդու կողքով, երբ հստակ շփվում այս մարդկանց հետ՝ այլ մշակույթ է. «Վերջին 10 տարիների ընթացքում ես առիթ ունեցա ավելի կենտրոնանալու և աշխատելու խուլերի համայնքի հետ, խուլերը կարիք ունեին հոգևոր խոսքի հոգևոր մխիթարության, բայց խնդիր կար նաև թարգմանության: Անհրաժեշտություն եղավ սովորելու խուլերի լեզուն՝ հենց իրենց իսկ առաջարկով: Երբ ես իմ ցանկությունը հայտնեցի, գաղափար չունեի ուր եմ գնում, պարզապես ինձ հետաքրքիր էր ովքեր են այս մարդիկ և ինչ մշակույթ են կրում: Ժեստերի լեզուն սովորելը շատ դժվար է և մինչև հիա ես դեռ սովորում եմ: Մենք հրատարակեցինք հոգևոր ժեստերի լեզվի բառարան, ձայնասկավառակ թողարկեցինք: Այս պահին պատրատում ենք Աստվածաշնչի թարգմանությունը՝ ժեստերի լեզվով: Այսօր մենք ունենք բավական կազմակերպված համայնք և շատ շատ ձեռքբերումներ»,- եզրափակեց քահանան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր