Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը          ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար       «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են    

23 մար 2017 17:23

Սահմանի ճակատագիրն ինձ համար գերակա խնդիր է

Խորհրդարանական քարոզարշավը մոտենում է ավարտին, սակայն իշխանական ուժերի կողմից այդպես էլ  քաղաքակիրթ մոտեցում չնկատվեց` այդ է  փաստում  Արարատի  թիվ 5 ընտրատարածքի «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկանծու Ռազմիկ Թեւոնյանը,  ում խոսքերով՝ Վեդու, Այգավանի,  եւ մի շարք այլ համայնքներում թեկնածուի  նկարներով  պաստառները պատռել են,-«ՀՅԴ, ՀՀԿ թեկնածուներինը կա, իսկ իմ նկարը պոկում են,  ազգաբնակչությանը տարբեր ձեւերով սպառնում են, որ իմ շտաբներ չգան: Դրանով իրենց են վարկաբեկում, ինձ չեն կարող վնասել կամ ճնշել:  ՀՀԿ կուսակցության վերնախավին   ուզում են  հաճոյանալ, բայց  պատասխան են տալու…»:  
Ընտրակեղծիքներն  արդեն իսկ սկսվել են ցուցակագրումներով, որին  տարածքի ժողովուրդը անվանում է «շնորհակալության զանգ»: «Բա ամոթ չեք անում,  նկարներ եք  պոկում, ընտրակաշառք եք խոստանում, բա թշնամու սահմանին  ապրող ու աշխատող մարդու հետ  ա՞յդպես եք վարվում: Մենք քու տունն ու ընտանիքն ենք պահում… ցավոք սրտի ՀՀԿ-ն սա է»,-շեշտեց թեկնածուն: Պարոն Թեւոնյանը  բազմիցս առաջարկել է գյուղատնտեսության ոլորտում ՝մասնավորապես սուբսիդավորման հետ կապված շատ հեշտ լուծվող խնդիրներին միանգամից լուծում տալ,-«Վեց  ամիս  է կառավարության ղեկավարն ասում  է  փոփոխություն, դրական տեղաշարժ, ՓՄՁ-ին խրախուսում, բայց  դեռ գյուղատնտեսական  աշխատանքները չեն սկսել, քանի որ նրանք  գործից հեռու  մարդիկ են: Մեր հարեւան Վրաստանում գյուղատնտեսությունը վերջին տարիներին արագ զարգանում է, քանի-որ  պետությունը յուրաքանչյուր 1 կգ արտադրած բերքի 60% -ը  սուբսիդավորում է եւ  մթերման  իրացման բոլոր խնդիրներն էլ վերանում են: Ես առաջարկում եմ  մեզ մոտ եւս իրականացնել գյուղատնտեսական սուբսիդավորման ծրագրերը: Մեր կառավարությունը «աբսուրդների պակաս չունի»՝  սահմանամերձ գյուղում գրանցված ակցիզով  աշխատող կազմակերություններին մի կողմից կառավարությունը արտոնություն չի տալիս, մյուս կողմից բանկերը՝ ռիսկային են համարում, բայց  15 մլն. դրամ են  ուզում  արտադրման թույլվություն տալու համար, անկախ արտադրության քանակից: 15 միլիոն դրամ արտադրողների վրա լիցենզիայի  գումար են դնում,  խաղողի մթերման եւ  հետագա արտադրությամբ զբաղվելու, բայց ո՞ր հաշվարկով, չէ որ  այդ հարկատեսակով ճնշումների են գնում  փոքր եւ միջին արտադրողների նկատմամբ:  Ինչու՞ 1 շիշ  օղի արտադրողն էլ 15 միլիոն դրամ լիցենզիայի  ձեռք բերման համար վճարի,  1000000 շիշ արտադրո՞ղն էլ՝ քանի- որ էդ մարդկանց չի հետաքրքրում մեր երկրի տնտեսությունը»,- նկատեց պարոն Թեւոնյանը: Իր խոսքով՝  «Ելք» դաշինքը  պատրաստ է այս չհիմնավորված եւ անտրամաբանական խնդիրները վերացնել: «Մեր երկրի,  երեխաներիս, ժողովրդի ու  սահմանի  ճակատագիրը ինձ համար գերակա խնդիր է,- ասաց արցախյան ազատամարտի առաջամարտիկը եւ շարունակեց իրենց ծրագրային դրույթներից՝ սոցիալական, գյուղատնտեսական, կրթական՝ մասնավորապես ուսանողների կրթաթոշակի բարձրացման հարցը, ըստ նրա ուսման առաջադիմությունից  կախված կրթաթոշակի շեմը պետք է բարձրացնեն այսօրվա «կոպեկների դիմաց»: 
 «Ժողովուրդը հավատը կորցրել է, մենք առաջին հերթին պետք է հավատքը վերականգնենք եւ ՀՀԿ-ն եթե ուզում է մի լավ բան անի թող արդար ընտրություններ անցկացնի»: 
   Իսկ ռեյտինգային ընտրակարգով ընտրություններ անցկացնելու մասով ասաց,-«Լիարժեք մարդ չի օրենք գրողը, մեկը դանակով  խփում է  մյուսին, մթնոլորտը լարում, բա  հայ մարդը տենց օրենք կգրի՞»: 
Վերջում պարոն Թեւոնյանը  ժողովրդին կոչ արեց,-«Ընտրությունների ճանապարհով  իշխանափոխություն պետք է իրականացնել, եթե 50 հազար դրամներով  չխափվեն գնան  մաքուր ընտրության»:
Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր